Ցիտոպլազմա

Մուրադյան Դավիթը պատրաստել է նյութ՝ ցիտոպլազմայի, ցիտոպլազմայի ֆունկցիաների և կառուցվածքի մասին։

Ցիտոպլազման բջջի հիմնական բաղադրամասն է ու նրա կիսահեղուկ ներքին միջավայրը: Ցիտոպլազմա տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից։

Ցիտոպլազման անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է: Նրանում գերակշռում են սպիտակուցները: Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայուն է, թեև ցիտոպլազմի և բջջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիական նյութերի փոխարկումները:

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 — Լյուդմիլա Գորոյան

Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր, օրինակ՝ սպիտակուցային մասնիկներ կամ պահեստային սննդանյութեր: Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ոչ մշտական կառուցվածքներ են և, ի տարբերություն օրգանոիդների, առաջանում, այնուհետև ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում:

Որոշ բջիջների ցիտոպլազմային բնորոշ է սպիտակուցային թելիկների և միկրոխողովակների առկայությունը, որոնք կազմավորում են բջջակմախքը:  Էուկարիոտ բջջի օրգաններից է էնդոպլազմային ցանցը, որը թաղանթների բարդ համակարգ է, որը կառուցված է բազմաթիվ խոռոչներից։ Կա էնդոպլազմային ցանցի երկու տեսակ ՝ հատիկավոր և հարթ։ Դրանցից առաջինի հիմնական ֆունկցիան լիպիդների և ածխաջրերի սինթեզն է, ինչպես նաև օտարածին նյութերի օքսիդացումը։ Էնդոպլազմային ցանցն իր խոռոչների միջոցով իրականացնում է նաև նյութերի տեղափոխությունը բջջի ներսում ՝ դրանց հասցնելով տարբեր օրգանոիդներ։ Բոլոր բջջիջներին բնորոշ են ռիբոսոմները։ Ռիբոսոմների բաղադրության մեջ գրեթե հավասար քանակությամբ մտնում են սպիտակուցների ռ-ՌՆԹ։ Էուկարիոտ բջիջներում ռիբոսոմները ձևավորվում են կորիզում, այնուհետև դուրս գալիս ցիտոպլազմ։

Բջջի այն մասը, որը կոչվում է ցիտոպլազմա, փոքր-ինչ տարբերվում է կորիզավորների և նախակորիզավորների մոտ: Կորիզավոր բջիջներում, որոնք ունեն բջջակորիզ, ցիտոպլազման այն ամենն է, ինչը պլազմային թաղանթի և կորիզաթաղանթի միջև է: Նախակորիզավորներում, որոնք չունեն բջջակորիզ, ցիտոպլազման պլազմային թաղանթից ներս եղած ամեն ինչն է:

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները. Կենսաբանություն | Լիրա Խաչատրյան

Ե՛վ նախակորիզավորների, և՛ կորիզավորների ցիտոպլազմայի հիմնական բաղադրիչներից մեկը դոնդողանման ցիտոզոլն է՝ ջրային լուծույթ, որը պարունակում է իոններ, փոքր մոլեկուլներ և մակրոմոլեկուլներ: Կորիզավորների ցիտոպլազմայում են նաև թաղանթով պատված օրգանները, որոնք կախված են ցիտոզոլում: Բջջակմախքը, որը մանրաթելերի ցանց է, սատարում է բջջին և դրան տալիս է ձև, նույնպես ցիտոպլազմայի մաս է և օգնում է կարգավորելու բջջի բաղադրիչները:

Թեև ցիտոզոլը հիմնականում ջուր է, այն կիսահեղուկ, դոնդողանման պարունակություն է իր մեջ կախված բազմաթիվ սպիտակուցների պատճառով: Ցիտոզոլը հարուստ է մակրոմոլեկուլներով և ավելի փոքր օրգանական մոլեկուլներով՝ ներառյալ գլյուկոզ և այլ պարզ շաքարներ, բազմաշաքարներ, ամինաթթուներ, նուկլեինաթթուներ և ճարպաթթուներ: Ցիտոզոլում կան նաև նատրիումի, կալիումի, կալցիումի և այլ տարրերի իոններ: Բջջի այս հատվածում տեղի են ունենում նյութափոխանակային բազմաթիվ ռեակցիաներ՝ ներառյալ սպիտակուցների սինթեզը:

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի: Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ:

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները — 💗Մարիաննա Մանուկյան 💗

Ֆունկցիաները`

  • Կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը
  • Բջջին տալիս է ամրություն, ճկունություն
  • Ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար
  • Ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում
  • Միջբջջային նյութափոխանակության ապահովում
  • Օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր:

Իմ տեսանյութը՝

Оставьте комментарий